воскресенье, 14 марта 2010 г.

Քաղաքականություն


«Այս է Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան լիարժէք, անվտանգ ապագայի երաշխիքը»

«Մենք' համահայկական երեք կուսակցութիւններս, համոզուած ենք, որ միմիայն համախումբ ջանքերով, խոհեմ ու վճռական քայլերով կը կարենանք աշխարհի մէջ ձեւաւորել Հայոց ազգային-պետական շահերը հաշուի առնելու, մեր իրաւունքները յարգելու գիտակցութիւն։ Մենք համոզուած ենք, որ միմիայն միասնական ջանքերով, ամենօրեայ աշխատանքով հնարաւոր է լուծել համազգային խնդիրները. ջաւախքահայութեան իրաւունքներու, Արցախի անկախութեան, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ Հայաստանի Հանրապետութեան հզօրացման կենսական հիմնահարցերը», -այսպիսի հայտարարությամբ միասին հանդես են եկել ՍԴՀԿ-ՀՅԴ-ՌԱԿ-ը՝ ապրիլի 24- ին համատեղ միջոցառմամբ հանդես գալու կապակցությամբ։

Երեք ավանդական կուսակցություններ... պատմական միևնույն ուղու երեք տարբեր ճանապարհներ... երեք գաղափարապես տարբեր հենքեր ունեցող կառույցներ...

Ամեն գիտակցող հայ կարող է ենթադրել, թե որոնք են միասնական քաղաքականություն վարելու հիմքերն ու դրդապատճառները, ուր են տանում մեր քայլերն ու որտեղ պետք է փնտրել մինչ օրս ունեցած բացթողումները:

Արդյո՞ք այս նախաձեռնությունը կնպաստի հայոց մեծագույն վշտի՝ Ցեղասպանության խնդրի շուրջ հետագայում ավելի համախմբված հասարակություն ունենալուն, հասարակություն, որը վերջապես կհասնի նախորդ դարասկզբի մեծագույն ոճիրի համար պատասխան ստանալուն, արդյո՞ք «քաղաքակիրթ» աշխարհի ուշադրությունը էլ ավելի խոհեմ կերպով կսևեռվի «հանցանքը արժանվույնս դատապարտելու» վրա, որո՞նք են եղել հայ ժողովրդի՝ բոլորիս հայտնի դժվարին պատմական ուղու պատճառները, մի ժողովուրդ, որը ծնել է մեծագույն թվով հերոսական կերպարներ... Այս հարցերի պատասխանները փորձեց տալ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության վարչության անդամ Թորոս Տեր-Հարությունյանը։

-Սա առաջին և կարևորագույն քայլն է: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Պետք է ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլ նաև հասարակությունը հասկանա, որ սա ընդհանուր գաղափարական պայքար է, իսկ միասին մենք ավելի ուժեղ ենք։ Մեր պատմությունը փաստում է, որ թշնամուն հաջողվել է մեզ պարտության մատնել միայն ու միայն հայերի ոչ համախմբված լինելու պատճառով, և ժամանակն է հասկանալ, որ մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է ու պետք է սեփական ամբիցիաները մի կողմ դնել հայրենիքի ու ազգի շահերի համար ,-նշեց վարչական Թորոս Տեր Հարությունյանը։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հետագա նպատակաուղղված ու համախմբված գործողությունները կստիպեն որոշ պետությունների փոխել իրենց պաշտոնական դիրքորոշումը՝ կապված Ցեղասպանությունը դատապարտելու խնդրի հետ, նա պատասխանեց.

-Մեծ պետությունների դիրքորոշումները, չեմ կարծում, էապես կփոփոխվի, քանի որ նրանք ունեն իրենց հստակ մարտավարությունը, ու րիենց գործողությունները բխում են իրենց պետական շահերից։ Հայտնի է, որ նրանցից շատերը, սայկայն, չեն էլ ժխտում եղելությունը։ Վստահ եմ, որ համախմբված ազգը ցույց կտա մեր ուժը և մեր վճռականությունը, որը հարգանքի է արժանի,- ու հավելեց նաև,- եթե ուժերը ներքին խնդիրներ ստեղծելու փոխարեն կենտրոնացնել արտաքին քաղքականության վրա, հնարավոր կլինի ավելի էֆֆեկտիվ օգտագործել բոլոր ռեսուրսները հասրակության իրազեկումը բարձրացնելու համար։ Ցավալին այն է, որ Հայաստանում, անգամ, շատերը լավ ծանոթ չեն պատմությանը։ Ես հավատում եմ և հույս ունեմ, որ շուտով բոլորը, այդ թվում և մեծ պետությունները, կընդունեն Ցեղասպանության փաստը ու կպահանջեն արդարացի փոխհատուցում.. կարևորը բարոյական փոխհատուցումն է։ <<Այս է Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան լիարժէք, անվտանգ ապագայի երաշխիքը»։


Անի Ափյան

Комментариев нет:

Отправить комментарий