воскресенье, 14 марта 2010 г.


ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը ստեղծվել է 2006 թ.-ի սեպտեմբերի 21-ին: Մի խումբ համալսարանականներ, Եռաբլուրում երդում տալով Մայր կուսակցությանը, հիմնադրեցին մեր միությունը, որ ավելի քան 3 տարի հպարտությամբ կրում է անմահ Սարգիս Տխրունու անունը... Վերջին 3 տարիներին «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն ամենուր է: Չկար մի երիտասարդական խնդիր, որտեղ միության անդամները չունեին սեփական տեսակետն ու այն արտահայտելու հնարավորությունը: Պատվով և փառքով ենք կրում տխրունիականի և Հնչակյանի բարձր առաքելությունը: Տխրունիականները մեծանում և կուսակցական դաստիարակություն են ստանում Հնչակյան ամնահ ՀԵՐՈՍՆԵՐԻ` Փարամազի, Վանիկի, Մեծն Մուրադի, Պանդուխտի, Աղասու, Հայկ Բժշկյանցի և, վերջապես, Սարգիս Տխրունու ոգիով...

..միասին կերտենք մեր ազգի «ԱՊԱԳԱՆ»։

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության «Ապագա» պաշտոնաթերթի խմբագրակազմ

Քաղաքականություն


«Այս է Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան լիարժէք, անվտանգ ապագայի երաշխիքը»

«Մենք' համահայկական երեք կուսակցութիւններս, համոզուած ենք, որ միմիայն համախումբ ջանքերով, խոհեմ ու վճռական քայլերով կը կարենանք աշխարհի մէջ ձեւաւորել Հայոց ազգային-պետական շահերը հաշուի առնելու, մեր իրաւունքները յարգելու գիտակցութիւն։ Մենք համոզուած ենք, որ միմիայն միասնական ջանքերով, ամենօրեայ աշխատանքով հնարաւոր է լուծել համազգային խնդիրները. ջաւախքահայութեան իրաւունքներու, Արցախի անկախութեան, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ Հայաստանի Հանրապետութեան հզօրացման կենսական հիմնահարցերը», -այսպիսի հայտարարությամբ միասին հանդես են եկել ՍԴՀԿ-ՀՅԴ-ՌԱԿ-ը՝ ապրիլի 24- ին համատեղ միջոցառմամբ հանդես գալու կապակցությամբ։

Երեք ավանդական կուսակցություններ... պատմական միևնույն ուղու երեք տարբեր ճանապարհներ... երեք գաղափարապես տարբեր հենքեր ունեցող կառույցներ...

Ամեն գիտակցող հայ կարող է ենթադրել, թե որոնք են միասնական քաղաքականություն վարելու հիմքերն ու դրդապատճառները, ուր են տանում մեր քայլերն ու որտեղ պետք է փնտրել մինչ օրս ունեցած բացթողումները:

Արդյո՞ք այս նախաձեռնությունը կնպաստի հայոց մեծագույն վշտի՝ Ցեղասպանության խնդրի շուրջ հետագայում ավելի համախմբված հասարակություն ունենալուն, հասարակություն, որը վերջապես կհասնի նախորդ դարասկզբի մեծագույն ոճիրի համար պատասխան ստանալուն, արդյո՞ք «քաղաքակիրթ» աշխարհի ուշադրությունը էլ ավելի խոհեմ կերպով կսևեռվի «հանցանքը արժանվույնս դատապարտելու» վրա, որո՞նք են եղել հայ ժողովրդի՝ բոլորիս հայտնի դժվարին պատմական ուղու պատճառները, մի ժողովուրդ, որը ծնել է մեծագույն թվով հերոսական կերպարներ... Այս հարցերի պատասխանները փորձեց տալ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության վարչության անդամ Թորոս Տեր-Հարությունյանը։

-Սա առաջին և կարևորագույն քայլն է: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Պետք է ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլ նաև հասարակությունը հասկանա, որ սա ընդհանուր գաղափարական պայքար է, իսկ միասին մենք ավելի ուժեղ ենք։ Մեր պատմությունը փաստում է, որ թշնամուն հաջողվել է մեզ պարտության մատնել միայն ու միայն հայերի ոչ համախմբված լինելու պատճառով, և ժամանակն է հասկանալ, որ մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է ու պետք է սեփական ամբիցիաները մի կողմ դնել հայրենիքի ու ազգի շահերի համար ,-նշեց վարչական Թորոս Տեր Հարությունյանը։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հետագա նպատակաուղղված ու համախմբված գործողությունները կստիպեն որոշ պետությունների փոխել իրենց պաշտոնական դիրքորոշումը՝ կապված Ցեղասպանությունը դատապարտելու խնդրի հետ, նա պատասխանեց.

-Մեծ պետությունների դիրքորոշումները, չեմ կարծում, էապես կփոփոխվի, քանի որ նրանք ունեն իրենց հստակ մարտավարությունը, ու րիենց գործողությունները բխում են իրենց պետական շահերից։ Հայտնի է, որ նրանցից շատերը, սայկայն, չեն էլ ժխտում եղելությունը։ Վստահ եմ, որ համախմբված ազգը ցույց կտա մեր ուժը և մեր վճռականությունը, որը հարգանքի է արժանի,- ու հավելեց նաև,- եթե ուժերը ներքին խնդիրներ ստեղծելու փոխարեն կենտրոնացնել արտաքին քաղքականության վրա, հնարավոր կլինի ավելի էֆֆեկտիվ օգտագործել բոլոր ռեսուրսները հասրակության իրազեկումը բարձրացնելու համար։ Ցավալին այն է, որ Հայաստանում, անգամ, շատերը լավ ծանոթ չեն պատմությանը։ Ես հավատում եմ և հույս ունեմ, որ շուտով բոլորը, այդ թվում և մեծ պետությունները, կընդունեն Ցեղասպանության փաստը ու կպահանջեն արդարացի փոխհատուցում.. կարևորը բարոյական փոխհատուցումն է։ <<Այս է Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան լիարժէք, անվտանգ ապագայի երաշխիքը»։


Անի Ափյան

Հայաստանում հնչակյան հերոսների ու անվանի գործիչների անունը կրող դպրոցները






  1. Անմահ հնչակյան հերոս, հեղափոխական մեծ գործիչ հաճնցի Մեծն Մուրադի անվան դպրոցը՝ հիմնադրված 1995 թվականին, գտվում է Նոր Հաճն քաղաքում
  2. Հայ մեծանուն սեղծագործող և հնչակյան անվանի գործիչ Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը հիմնադրվել է Երևանում և կրում է նրա անունը 1934թ.-ից
  3. Հայ մեծ գրող, մանկավարժ, հրապարակախոս և հնչակյան անվանի գործիչ Ղազարոս Աղայանի անվան դպրոցը հիմնադրվել է Երևան քաղաքում 1957 թվականին

  4. Քաղաքացիական Պատերազմի հերոս, Հնչկյան անմահ հերոս Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129 դպրոցը Երևան քաղաքում հիմնադրվել է 1964-ին

  5. Հայ մեծ բարերար, հնչակյան հերոսացած գործիչ Բենիամին Ժամկոչյանի անվան դպրոցը գտնվում է Երևան քաղաքում, Տիգրան Մեծ 64 հասցեում

Լուսանկարիչ՝ Թորոս Տեր-Հարությունյան

Կրթություն














<< Ուր հաց, հոն կաց>>

Ապրելով անկախ հայրենիքում` երբևէ մեծ ուշադրություն չեմ դարձրել <<ուր հաց, այնտեղ կաց>> ասացվածքի իմաստային նշանակությանը, և ժպիտով եմ վերաբերվել <<ոչինչ>> չասող իմաստին: Բայց այն հակառակ զգացումն առաջացրեց և մի քանի օր շարունակ մտածելու տեղիք տվեց, երբ այն կարդացի Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի` <<Էսաեան>> վարժարանի աշակերտների կողմից պատրաստված նոթատետրերում:

Տպավորություններն անմիջապես փոխվեցին, երբ հետաքրքրվեցի Ստամբուլի հայկական համայնքի, դպրոցների, նրանց գործունեության մասին, կուտակված հարցերի պատասխանը փորձեցի ստանալ հենց <<Էսաեան>> վարժարանի աշակերտներից: Ստամբուլ քաղաքում, որտեղ բնակվում են Թուրքիայի հայության 90%-ը, գործում են 19 հայկական դպրոց և 9 նախակրթարան, որոնք պետական ֆինանսավորում չեն ստանում և գոյատևում են եկեղեցիների հասույթների շնորհիվ:

Բացառություն չէ նաև դպրոցներից ամենամեծը` <<Էսաեան>> վարժարանը, որի ֆինանսական ծախսերը ամբողջությամբ հոգում է դպրոցի բակում գտնվող <<Սուրբ Երրորդություն>> եկեղեցին: Վարժարանը բաղկացած է հիմնական դպրոցից, որը տալիս է 8-ամյա կրթություն և լիցեյից (9-11-րդ դասարան): Ժամաքանակի աստիճանական նվազմամբ` առաջինից մինչև ավարտական դասարան ուսուցանվում է հայերեն լեզուն:

Մինչև 1998թ. Հայկական դպրոց կարող էին ընդունվել միայն երկկողմանի հայ երեխաները, բայց աշակերտների քանակի նվազմամբ պայմանավորված հայ պատրիարքությունը որոշում է կայացրել (մկրտության դեպքում) ընդունել նաև միակողմանի հայ երեխաներին: Թուրքիան երկար տարիներ շարունակ փորձում է <<թոզ փչել>> բոլորի աչքերին, ներկայանում է մի երկիր, որը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով, որտեղ ազգային փոքրամասնությունները ինքնության պահպանման գործընթացումչեն ենթարկվում իրավունքների ոտնահարման:

Իրականում այդ <<ժողովրդավար>> Թուրքիայում հստակ մշակված քաղաքականություն է տարվում: Եվ պատահական չէ, որ բռնապետական դրսևորումները հատկապես վառ արտահայտվում են կրթության համակարգում:

Հայկական հարցի առնչությամբ թուրքական պաշտոնական թեզը խորը արմատավորված է նախակրթարանից մինչև բարձրագույն կրթություն: Նախակրթարանների և միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերում Հայկական հարցի վերաբերյալ պատմական օբյեկտիվ ինֆորմացիա չպարունակելուց բացի, պատմություն և աշխարհագրություն առարկանները դասավանդվում են <<պետական ծառայող>> ազգությամբ թուրք մասնագետների կողմից: Պետական դպրոցներում պարտադրվում է կրթության նախարարության կողմից հրատարակված <<Հարյուր նովելներ>> ժողովածուն, որն աշակերտների և ուսուցիչնեի մոտ ագրեսիա է առաջացնում ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Անհեթեթ կարգավիճակով են գործում հայակական դպրոցների ղեկավար մարմինները, որոնց լիազորությունները սահմանափակվում են պետության կողմից նշանակված թուրք տնօրենի կողմից: Զավեշտն այն է, որ հայ և թուրք տնօրենների բացակայության դեպքում տնօրենի պարտականություններն անցնում են մոտակա դպրոցի թուրք տնօրենին կամ ուսուցչին: Թերի, սխալ, չափազանցված տեղեկություններով, հստակ մշակված քաղաքականությամբ պաշտոնական մեքենան աշխատում է կաղապարել երիտասարդ ուղեղները…

Աշակերտների խոսքից` <<դուք բախտավոր եք, որ ապրում եք սեփական երկրում>>, հասկացա. նրանք ասացվածքը ընկալում են, ինչպես ի սկզբանե ես էի ընկալել, և, չնայած ճնշումներին և նեղությանը, Թուրքիայում բնակվող հայերը հաղթահարում են այդ դժվարությունները, նրանք կարողանում են մնալ այդ հողերում, որտեղ ունեն շատ խորը արմատներ և պահպանել իրենց ինքնությունը:

Հերմինե Անտոնյան

Սոցիոլոգիայի դիտակետից


Հանդուրժե՞նք, թե ոչ


< INITIATIVE TO CREATE CIVIL SOCIETY. THIS IS THE RARE TIME THAT I'M PROUD FOR BEING TURK'' (<<Մենք ներողություն ենք խդրում ցեղասպանության համար, որպես քաղաքակացիական հասարակություն կառուցմանն ուղղված նախաձեռնություն>>)>>-գրել է մի թուրք աղջիկ:

Վերջինիս հետևած պատասխանը հայ երիտասարդի կողմից հետևյալն էր. << ԵՍ նույնպես հպարտ եմ ունենալու այսպիսի թուրք ընկեր: Կարոտում եմ քեզ շատ>>:

Սա մի հատված է facebook հայտնի սոցիալական ցանցում հանդիպած խոսակցություններից:

Սոցիալական ցանցերում հայ <>-ների շրջանում օր օրի ավելացող թուրք <>-ների քանակը խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերություններում գոնե ոչ ֆորմալ մակարդակում կա հանդուրժողականություն և պատմական անցյալին ու ներկային նոր գնահատակններ տալու փորձ : Թուրք ընկերներ ունենալու, ջերմ երկխոսություն նրանց հետ ծավալելու հանգամանքը, բնականաբար, տարբեր կերպ կարող է մեկնաբանվել. մեկի համար դա <<պատմական անցյալն ուրանալու վառ օրինակ է>> , մյուսի համար` <<քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու փորձ>>, մեկ ուրիշը կմեկնաբանի որպես <<անխուսափելի ու բնականոն գործընթաց>>:

Պետք է նշել, որ սա մեկն է այն երկխոսություններից, որ սովորաբար ծավալվում է երիտասարդների շրջանում մշակութային երկխոսությանն ուղված միազագային ծրագրերին մասնկացելու արդյունքում:

Իհարկե, այսպիսի ծրագրերին մասնակցողների քանակը մեծ չէ, և վերոնշյալով պետք չէ կարծիք կազմել հայ և թուրք երիտասարդների միջև առկա կատարյալ հանդուրժողականության և թուրքերի անսհաման բարության մասին: Հայ երիտասարդների շրջանում թուրքերի նկատմամբ հանդուրժողականության հիմնախնդրիը այն թեմաներից է , որ ամեն անգամ թեժ քննարկումների տեղիք է տալիս: Հենց այս թեմային էլ ուղղված էր <<Սարգիս Տխրունի>> ուսանողական-երիտասարդական միության նախաձեռնած սոցիոլոգիական հետազոտությունը:

Անցկացված ինտերնետային հարցման միջոցով փորձեցինք պարզել հայ երիտասարդության հանդուրժողականության աստիճանը ազգությամբ թուրքերի նկատմամբ: Հետազոտությանը մասնակցած 120 հարցվողները պատասխանել էին այն հարցին, թե ինչպիսի հարաբերությունների են պատրաստ թուքերի հետ .

· Ամուսնական փոխհարաբերություններին

· Անձնական ընկերությանը

· Հարևաններ լինելուն

· Գործընկերներ աշխատավայրում լինելուն

· Միևնույն քաղաքի, գյուղի, կամ թաղամասի բնակիչներ լինելուն

· Միևնույն երկրի քաղաքացիներ լինելուն

· Տարբեր երկրների քաղաքացիներ լինելուն

Հարցման արդյունքները սպասվածի պես չէին խոսում հանդուրժողականության բարձր մակարդակի մասին հայ երիտասարդության շրջանում: Իհարկե, պատկերը հակադրվում է սոցիալական ցանցերում հանդիպող առանձին դեպքերից ստացվող տպավորությանը. հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ թուրքերի հետ անձնական ընկերական փոխհարաբերություններին:

Դե իսկ առավել մտերմիկ հարաբերությունների մասին, ինչպիսին է, ասենք, ամուսնությունը, խոսելն ավելորդ է: Հարցվածների ընդամենը 7%-ն է պատրաստ ամուսնական հարաբերություններին թուրքերի հետ: Պետք է նշել նաև, որ քիչ չէին հարցվողները, ովքեր նշում էին, որ դեմ են ցանկացած տիպի հարաբերություններին`նույնիսկ տարբեր երկրների քաղաքացիներ լինելու(14 %): Հարցվողների մի մասը(73 %) ընդունում էր գործընկերային և ավելի թույլ կապեր( օրինակ` միևնույն քաղաքի, գյուղի կամ թաղամասի բնակիչներ լինելը, երկրի քաղաքացիներ լինելը): Մնացած 9 % համաձայն էին անձնական ընկերական հարբերություններին մեր հարևանների հետ: Այս հիմնախնդրի շրջանակներում մեր սերնդակիցների հայրենասիրական ոգին ցայտուն արտահայտվեց:

Նշենք նաև, որ պատկերը գուցե շրջադարձային լիներ, եթե չլիներ թուրքական ժխտողական քաղաքականությունը, և երկու ժողովուրդների ընդհանուր պատմությունը սթափ գնահատող թուրք աղջկա կերպարը օրինակ լիներ աղվեսային դիվանագիտություն վարող թուրք երեսփոխանների համար։

<<Ես կընդունեմ փոխարաբերություններ այն թուրքի հետ, որն ընդունում է հայոց ցեղասպանությունը, չի մերժում հայկական ինքնությունը և չի խոչընդոտում անկախ, ազատ և միացյալ Հայաստանի ստեղծմանը>>,- սա մեկն է այն կարծիքներից, որ խոսում է վերը նշվածի մասին:

Այսպիսով, սենսացիոն արդյունքներ չհայատնաբերած մեր հետազոտությունը ևս մեկ անգամ փաստեց Հրանտ Դինքի ամենհայտնի գրքերից մեկի վերնագրի դիպուկ ընտրությունը` <<Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան>>:

Նյութը պատրաստոցին` Ափյան Աննան և Գալստյան Նարեն