понедельник, 8 февраля 2010 г.

Անցած ճանապարհը տանում է ապագա


«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անցած սոցիոլոգիական ճանապարհը գաղտնիք չէ և ոչ մի երիտասարդի համար, ով քիչ թե շատ հետևում է մամուլին ու հասարակական կյանքի անցուդարձին: Բավական երկար ժամանակ է արդեն, որ սոցիոլոգիական մեր թիմը համակ ուշադրությամբ հետևում է երիտասարդությանն առնչվող խնդիրներին և հետազոտություւների միջոցով բարձրաձայնում երիտասարդների, ուսանողների մտահոգությունները: Բոլորն էլ թերևս կհիշեն մեր մեկնարկային հետազոտությունը, որն ի ցույց դրեց բուհական համակարգում տիրող բավական տխուր պատկերը` կապված բուհական կոռուպցիայի հետ: Սա առաջին փորձն էր կոռումպացված բուհերի  թոփ-տասնյակը կազմելու  (հիշեցնենք, որ ըստ 2007 թվականի տվյալների` էլիտար բուհերում «դափնեպսակը» պատկանում էր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանին, իսկ ոչ էլիտար բուհերի top ten-ը գլխավորում էր այժմյան Ագրարային համալսարանը), այնուհետև հաջորդեցին ասուլիսներ, կրթության նախարարի, բուհերի ռեկտորների  հետ բուռն քննարկումներ:

«Սարգիս Տխրունու» նախաձեռնած այս հետազոտությանը հաջորդեցին ընդունելության քննությունների շրջանում դիմորդների մտահոգությունների, կոռուպցիոն ռիսկերի, կրեդիտային համակարգի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ երիտասարդների դիրքորոշումների հետ կապված հետազոտությունները: 

Այս շարքն ունի շարունակական բնույթ. կրեդիտային համակարգը, որն ամենախնդրահարույց և հակասական կարծիքների տեղիք տվող թեմաներից  է,  այժմ մեր դիտակետում է: Իսկ թե որքանո±վ են   ուսանողները տեղեկացված այս համակարգից, ի±նչ բացթողումներ են առկա այս  համակարգում,  և վերջապես այս համակարգը իրո±ք «բարեփոխում» էր, թե± «եվրոպականացվելու» հերթական փորձ, կպարզենք և կներկայացնենք «Ապագայի» էջերում:

Այսպիսով, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հաստատակամ է շարունակելու արդեն իսկ ձևավորած սոցիոլոգիական ավանդույթը: «Ապագայի» յուրաքանչյուր համարում կգտնեք մեր` երիտասարդներիս, կյանքի, առօրյայի, հիմնախնդիրների հետ կապված դիտարկումներ,  վերլուծություններ և  հետազոտություններ:

                   

Հասարակական կյանքի դիտարկման կիզակետից` «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության սոցիոլոգիական  թիմ

 

Комментариев нет:

Отправить комментарий