понедельник, 8 февраля 2010 г.

Սերենադները «գիտությունով կը չալեն…»



                «Ես եղանակով չեմ նվագում, ես նոտաներով եմ նվագում»...«Եռանկյունի» ֆիլմում երեխան այսպես պատասխանեց այն մեծահասակներին, ովքեր շարունակ պնդում էին, որ շնորհքը ցույց տա: 
                «Գիտությունով կչալե» կազմակերպության բոլոր անդամներն էլ են նոտաներով նվագում. Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող կամ բուհն ավարտած երաժիշտներ են: Կազմակերպության անվան մեղավորն էլ ֆիլմի դրվագն է:
Մեկ տարի առաջ նույն բուհի մագիստրոս Տարոն Գասպարյանը որոշեց, որ ժամանակն է` երիտասարդները դասական և ջազ լսեն մշակութային օջախներից դուրս: Միևնույն ժամանակ կոնսերվատորիան ավարտած երաժիշտներն էլ հնարավորություն կունենան գումար վաստակելու իրենց մասնագիտությամբ: 
                «Մենք չենք վազում պահանջարկի հետևից, ունենք մեր սկզբունքները, այսինքն` արգելվում է ռաբիս երաժշտությունը: Նպատակը մեկն է` նպաստել բարձրաճաշակ երաժշտության տարածմանը: Եթե մարդուն չենք կարողանում տանել ֆիլհարմոնիա, որ դասական երաժշտություն լսի, սերենադի միջոցով հանուն սիրած աջկա հաստատ կլսի»,- ասում է Տարոնը:

      Տղաները սերենադ նվագելիս հնչեցնում են քաղաքային ֆոլկ երաժշտություն և դասական հայտնի գործեր: Իսպանական կատարումներ չկան: Երաժիշտներն էլ, բնականաբար, համապատասխան հագուստներով են գալիս: Պատվիրատուին առաջարկվում է երգացանկը, իսկ եթե նրա ուզած երգը կամ գործը չկա, պատվիրում է: Երաժիշտներին մնում է միայն այցելել «դեպքի վայր»: 

                «Գիտությունով կչալե» ՍՊ-ի անդամները վիճակագրական տվյալներ չունեն, թե սերենադների որքան պատվերներ են եղել այս մեկ տարվա ընթացքում, փոխարենը կազմակերպության ղեկավարը հիշում է, որ պատվիրատուները բավական շատ են, դիմում են նաև մեծահասակներ: Պատահել է, որ իրենց կանանց համար են պատվիրել, թոռնիկները նվիրել են տատիկպապիկին` ոսկե հարսանիքի կապակցությամբ, կամ էլ նշանդրեքի արարողության օրը փեսացուն սերենադով է գնացել աղջկա տուն:
                Սերենադային արարողությունը տևում է առավելագույնը 10 րոպե: Տարոնը չցանկացավ նշել, թե պատվիրատուն որքան պետք է վճարի այդ տասը րոպեի համար: Փոխարենն ասաց, որ ծառայությունը շատ մատչելի է: Կարևոր է նաև, թե պատվիրատուն քանի հոգով է ուզում, որ կատարվի սերենադը: Կախված երաժիշտների քանակից` գինը փոփոխական է: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար գործում են հատուկ զեղչեր: Աղջիկներն էլ առիթը բաց չեն թողնում` ուրախացնելու իրենց սիրելիին. սերենադներ են պատվիրում հիմնականում ծննդյան տոներին:
                «Եղել է, որ երիտասարդը եկել է մեզ մոտ, պատմել իր սիրո պատմությունը և տեսնելով, որ ինքը ֆինանսապես ի վիճակի չէ վճարելու, ոչ թե ծառայությունն է թանկ, այլ ընդհանրապես չի կարող վճարել, իմ երաժիշտ ընկերներին խնդրել եմ, որ անվճար սերենադ նվագեն»,-պատմում է Տարոնը:              
                Կոմպոզիտորների միության վոկալ բաժնի երաժշտագետ Ժաննա Զուրաբյանն ասում է, որ հայ դասական երգարվեստում սերենադներ գրեթե չկան, եթե կան էլ, ապա ավելի շատ ռոմանսներ են: «Երևանի սիրուն աղջիկ» երգը առաջին ճանաչված սերենադներից է Հայաստանում: Գրվել է հատուկ «Առաջին սիրո երգը» ֆիլմի համար: Ֆիլմի կոմպոզիտորն է Ղազարոս Սարյանը: Հետագայում Առնո Բաբաջանյանը թարմացրեց ֆոլկլորը, և երգը սկսեց ապրել առանձին: 
                Հայաստանի ջազ նվագախմբի ղեկավար Մարտին Վարդազարյանի կարծիքով էլ Հայաստանում սերենադի բացակայության գլխավոր պատճառը մարդկանց առավել հասանելի pop մշակույթն էԲազմազանությունը փոխարինվել է հեշտ ընկալելի, պարզունակ էլեմենտներից ու բովանդակությունից բաղկացած երգ կոչեցյալով: Տեխնիկայի նվաճումները հնարավորություն են տալիս օգտագործելու պատրաստի էլեմենտներ, օրինակ` սինթեզատորով հավաքած երաժշտությունը, բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ մի պահ վերանում է էլեկտրականությունը, ի±նչ են երգելու մարդիկ»: Դե ուրեմն, քանի շուտ է` ի գործ:

Ե՞րբ պատվիրել սերենադ.

1.         Ուզում եք էկզոտի՞կ երևալ սիրեցյալի աչքում կամ բարձրացնել նրա տրամադրությո՞ւնը. ուրեմն առա՛ջ, լավ եք մտածել:

2.       Չե՞ք կարողանում ոչ մի կերպ նրան բացատրվել, նա ոչինչ չգիտի՞ Ձեր սիրո մասին: Մի' տխրեք, բառերի փոխարեն կխոսի սերենադը: Ձեզ մնում է միայն մեկ փունջ ծաղիկ և գրություն: Չկա այնպիսի կանացի սիրտ, որ ուժգին չտրոփի դրանից հետո:

3.       Ձեր սիրեցյալը չի՞ պատասխանում ձեր կրքոտ սիրուն կամ էլ պատասխանում է, բայց չպատասխանածի հաշի՞վ է: Մի° վհատվեք, հիշեք Սերվանտեսին, որ սովորեցնում էր` կանանց պետք է նվաճել, ինչպես նվաճում են ալեկոծ ծովերը և բարձր լեռները: Իսկ եթե չեք կարդացել Սերվանտես, ուրեմն տխուր է: Չկա ավելի կարևոր բան, քան զարմացնել Ձեր սրտի սիրած էակին, իսկ արձագանքն անպայման կլինի դրական:

4.       Կինը Ձեր սիրուն փոխադարձ պատասխանում է: Հիշե'ք, հաջողությունները պետք է զարգացնել: Միայն պատկերացրեք, Դուք զանգահարում եք նրան տուն  (պարտադիր պետք է լինի տանը) և ալարկոտի նման ասում. «Սիրելի'ս, (տվեք նրա անունը), դուրս արի պատշգամբ կամ աստիճանների վրա»: Նա հաստատ կենթարկվի, իսկ այդ պահինԻսկ երբ երաժիշտները Ձեզ մենակ կթողնեն, օ~, օ~, օ~ …

5.       Մրցակից ունեք: Վատ է: Եվ նա նույն բանն է ուզում, ինչ Դուք: Նրան հարկավոր է ճանապարհից վերացնել, անպայման: Ուրեմն Աստված Ձեզ հետ, պետք է ստեղծել իսկական հակամարտություն, իսկ իգական սեռը չի սիրում պարտվողներին: Եղեք խորամանկ, հակառակորդի հետ վարվեք ամենայն դաժանությամբ: Ընդամենը մեկ քաղցր երգ սիրեցյալի համար, և Դուք կզրկեք հակառակորդին անգամ աննշան հնարավորությունից

6.       Դուք հենց նոր թունդ վիճել եք ու չեք սիրում ներողություն խնդրել: Ձեր սիրելիին ուղարկեք երաժիշտների` սերենադով, նա ինքը Ձեզ առաջինը կզանգահարի, համոզված եղեք:

7.        Դուք ապրում եք միասին. Եվ ինչ, կանայք միշտ էլ կարիք ունեն ուշադրության` անկախ տարիքից, հետո ի±նչ, որ նրան պարբերաբար ծաղիկներ եք նվիրում, իսկ ո±վ ծաղիկ չի նվիրում, ավելի լավ է` վերցնեք և անեք այնպիսի բան, ինչը ընդհանրապես չեն անում կամ ոչ բոլորն են անում...

Սերենադ կատարելու վայրերի «օրինակելի» ցուցակ.

  • ·         համալսարանի, դպրոցի բակը.
  • ·          ուսանողական հանրակացարանի պատուհանի տակ.
  • ·          սեփական տան պատշգամբը կամ էլ բնակելի բարձրահարկ շենքի աստիճանները.
  • ·         սրճարան կամ ռեստորան. այս դեպքում հարկավոր է սպասել պատեհ առիթին և միայն պահը ճիշտ զգալու դեպքում նշան անել երաժիշտներին.
  • ·         աշխատավայր.
  • ·         ծննդատան պատուհանի տակ. արժանի է, չէ±, Ձեր կինը, հատկապես եթե ուսանող է, հիվանդասենյակի պատուհանի տակ. սերենադը ավելի բուժիչ է, քան ցանկացած դեղորայք.
  • ·         Զբոսայգում, հատկապես երեկոյան ժամերին: Հրավիրում եք նրան զբոսնելու ու մեկ էլ հայտնվում են երաժիշտները: Աշխարհը նրանն է, իսկ նա` Ձերը.

և վերջապես, ժամանակն է, որ ինքներդ աշխատեցնեք սեփական երևակայությունը:


Քրիստինե Վարդանյան

Комментариев нет:

Отправить комментарий