понедельник, 8 февраля 2010 г.

Էջեր հնչակյանների հերոսական ուղուց


ՍԱՐԳԻՍ ՏԽՐՈՒՆԻ (Քետերեան)

 

                 Սարգիս Տխրունին  ծնվել է 1898թ. Սիս քաղաքում: Նախնական կրթությունը  ստացել է  ծննդավայրի ազգային վարժարանում, այնուհետև շարունակել այն  Այնթափի  քոլեջում:

   

Սարգիս Տխրունին  լքել  է իր հայրենիքը  տեղահանման շրջանում`  1915-ին, սակայն վերադարձել  է Սիս Առաջին համաշխարհային պատերազմից հետո`  Կիլիկիայի հայրենադարձության առաջին շրջանում: Սիսում  Տխրունին  գործում է  որպես ուսուցիչ, օրաթերթի խմբագիր և հնչակյան գործիչ: Նա խմբագիրն էր «Տավրոս»  և  «Նոր Սերունդ»  թերթերի  և մեծ ճիգ թափեց օգնություն հասցնելու Հաճըն, Հայկական Կիլիկիա: 

Կիլիկիայի տեղահանումից հետո Տխրունին հաստատվեց Հալեպում, ուր խմբագրեց  «Սիրիական Մամուլ»-ը. այն դաձավ իր քաղաքական վերելքի գրավականը:

                Իր նախաձեռնությամբ բացվեցին    հնչակյան երիտասարդական շատ միություններ  Հալեպում, Դամասկոսում, Բեյրութում և Քեսաբում: Հրաշալի հռետոր և գրող Տխրունին  իր գրչով  ամբողջ հայությանը կապել էր Հայաստանին, այն երկրին, որի հետ նա մեծ հույսեր և երազներ էր փայփայում:

                  1927-ին Տխրունին աքսորվում է Արուատ կղզի ֆրանսիական հրահանգով և սուտ զրպարտությունների պատճառով:

                Աքսորի ժամանակ  իր գաղափարի հակառակորդները սուտ լուրեր են տարածում` իբր Տխրունին մահացել է,  և ի պատասխան նա ասում է. «Տխրունի է և կը մնայ Հնչակեան»:

                 1928-ին  վերադառնում է աքսորից և  գրում իր գլուխգործոցը` տարածելով իր քաղաքական գաղափարները:

                1929 թվականի  հունվար 17-ին եղբայրասպան ձեռքով  սպանվում է մեծ հայը. 20.000 հայեր իրենց ուսերի վրա  էին տանում հայ գործչի դագաղը:  «Բոլորը արցունքներու մէջ էին, և անոնց վիշտը գետինը երկուքի պիտի բաժնէր»: Այս մասին գրեցին բազմաթիվ հայկական և 13 ոչ հայկական թերթեր:

Տխրունու գործունեության  ամենագնահատելի էջերից է  իր անձնուրաց պայքարը հայկական հարցի համար: Աշխարհասփյուռ հնչակյան երիտասարդական կառույցները  այժմ  կրում են Սարգիս Տխրունու անունը`  ի պատիվ նրա հայրենանվեր գործունեության: Տխրունին մարմնավորումն է  գաղափարի նվիրյալ հայ երիտասարդի:

    «ԱՆ ՀԱՅ ՀԵՐՈՍ ՄԸՆ Է եւ ՀՆՉԱԿԵԱՆ ԱՆՄԱՀ»

Комментариев нет:

Отправить комментарий