понедельник, 8 февраля 2010 г.

ՄԻ՛ ՉԱԹՎԻՐ, ... ԿՍԻՐԱՀԱՐՎԵՍ



Չաթ» բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է երկխոսություն։ Այսօր ինտերնետը մեր կյանքի անբաժան մասն է։ Բավական է ունենալ ծածկագիր և յուրօրինակ «nick»` սիրահարվելու, նոր ընկերներ ձեռք բերելու, նորություններով փոխանակվելու համար։ Չաթերը տարբեր են՝ նախատեսված ծանոթությունների համար՝ հատուկ թեմատիկայով։ Մենք՝ երիտասարդներս, հատկապես տարված ենք «odnoklassniki.ru» կայքով։ Այն դարձել է ծանոթություններ հաստատելու լավագույն միջոց։ Պատրաստ ենք ժամերով լինել ցանցում, նոր ընկերներ ձեռք բերել կամ գտնել կամ պարզապես գտնել հին  ծանոթի, զրուցել տարբեր թեմաների մասին։ Այս ամենը նորմալ է, եթե չափը չես անցնում, ունես ազատ ժամանակ և իրական աշխարհը չես փոխարինում վիրտուալով։

Որոշեցի այս թեմայի վերաբերյալ հարցում անել երիտասարդներից հենց «odnoklassniki.ru» կայքի միջոցով։

 

Իրինա Առաքելյան-ուսանողուհի, 21 տարեկան. «Ինտերնետը ինձ համար ուղղակի զբաղմունք է, հանգստանալու միջոց, իսկ եթե ավելի լուրջ, ապա տեղեկություններ ստանալու աղբյուր։ Մարդկանց հետ շփումը   երկրորդ պլանի զվարճանք է։ Ինչ ուզես անես՝ առանց տեղիցդ շարժվելու։ Բայց ցավալի է, որ ինտերնետը այդ աստիճան կտրում է մարդուն իրական կյանքից։ Մարդիկ դառնում են վիրտուալ ու չեն կարողանում արդեն ճիշտ գնահատել իրական կյանքի իրավիճակները։ Ցավալի է։ Գրեթե 80 % -ը «odnoklassnik»-ային հիվանդությամբ է տառապում։ Երբ դու ինտերնետում ես,  քո ստեղծած կերպարն ես, ինքնավստահ ես։ Դրա համար երիտասարդները մարդկանց հետ շփվելու համար նախընտրում են վիրտուալը, այլ ոչ թե ռեալը»։

Գառնիկ Կարապետյան, ուսանող ՀՊՄՀ , 25 տարեկան. «Ծանոթություններ հնարավոր են, եթե չխաբեն իրար։ Չասեն, օրինակ՝ «...ես Մոսկվայում եմ», բայց  Բանգլադեշում նստած լինեն։ Մի խոսքով, դրական եմ վերաբերվում»։

Սոսե Բաղդասարյան, ուսանողուհի ՀՊՄՀ,  18 տարեկան. «Ես կարծում եմ, ծանոթությունները ճիշտ չեն, քանի որ մարդիկ այս շփման մեջ կներկայանան միայն լավ կողմերով, կթաքցնեն այն բաները, ինչը կարող է դիմացինի համար խորթ թվալ։ Կարծում եմ` վիրտուալ շփման մեջ կեղծիքը շատ է։  Պետք է մարդուն կենցաղում տեսնես յուրաքանչյուր պարագայում։ Ամեն դեպքում ես խորհուրդ չեմ տալիս ոչ ոքի»։ 

            Աննա Բադալյան, ուսանողուհի ՀՊՄՀ,  18 տարեկան. «Ես դեմ եմ ինտերետային ծանոթություններին և ավելի վտանգավոր եմ համարում։ Ինչ վերաբերում է ամուսնություններին, կարծում եմ, որ շատ քչերին է հաջողվում լուրջ ծանոթանալ ու ամուսնանալ։ Ու շատ քչերն են մեր իրականության մեջ լուրջ վերաբերվում  ինտերնետային ծանոթությանը։ Ուղղակի մտնում են աղջիկ, մեկ-մեկ էլ տղա խոսացնելու համար և ոչ ավելին»։

Արթուր Ղանդիլյան, ուսանող ՀՊՄՀ,  24 տարեկան. «Կապ չունի, թե մարդիկ ինչպես են  հանդիպում իրար՝ ինտերնետով, հեռախոսով, թե անմիջական։ Կարևորը սերն է և ամուր ընտանիքը»։ 

Մարինա Կարապետյան,  25 տարեկան. «Լավ ծանոթությունները հաջողությամբ են պսակվում, շատ դրական  եմ վերաբերվում»։

Արսեն Կաթունյան, 26 տարեկան. «Ես շատ լավ եմ վերաբերվում վիրտուալ ծանոթություններին, որովհետև ինտերնետով ծանոթացել եմ մի գեղեցկուհու հետ, և մենք միասին մեծացնում ենք մեր որդուն, որն արդեն մեկ տարեկան է»։

Այս ամենից եկա մի եզրակացության, որ ցանկի 90 տոկոսը փորձում են նոր ծանոթություններ հաստատել։ Ոմանք հիասթափվում են, ոմանք էլ ավելի են մտերմանում, ոմանք էլ` ամուսնանում։

Վերջում հավելեմ` երբեք չխառնենք իրական և վիրտուալ աշխարհները, հատկապես անձնական հարցերում։

 

Երանուհի Կատունյան

 

Комментариев нет:

Отправить комментарий