понедельник, 23 августа 2010 г.

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ N 4


15 Հունիս 1915.

Եղերաշուք թվական.. ճիշտ այս օրն էր, երբ քսան կախաղաններին հավերժացան Քսան անմահ հերոսները... ճիշտ նույն օրը, երբ Իթթիհատական Թուրքիա կոչվող երկրային դժոխքի ղեկավար կազմը, մարելով Քսանների արևը, կարծեց, թե կմարի հեղափոխության անմար կրակը…

Քսանները գնացին... բայց կախաղանների հենց այս պուրակում էլ ծնունդ առան քսան հազար այն հերոսները, որոնց շնորհիվ հայ ժողովրդի հերոսական էջերը լրացնելու պիտի գային Զ»յթունի, Սասունի ապստամբությունները, Բաբ-Ալիի ցույցը, Շապին Գարահիսարն ու Սարդարապատը...

«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության «Ապագա» պարբերականի խմբագրակազմ

Комментариев нет:

Отправить комментарий