понедельник, 23 августа 2010 г.

ԱՄՓՈՓԵԼՈՎ ԱՄԻՍԸ



Մամուլը մեր մասին

ՍԴՀԿ-ն մոմավառություն է կազմակերպել Ծիծեռնակաբերդում
Հունիս 15, 2010 | 11:02

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հունիսի 14-ին' երեկոյան 21-ին, Ծիծեռնակաբերդում' անմահ կրակի մոտ նախաձեռնել էր մոմավառություն' հավերժացնելու 1915 թ-ին Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ» հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակ ղեկավարների անմահ հիշատակը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության մամլո դիվանից, մոմավառությունը սկսվել է ՍԴՀԿ մարտական քայլերգ հանդիսացող «Տուր Ձեռքդ ընկեր» երգով, որից հետո երիտասարդների համար բանախոսությամբ հանդես է եկել գրող եւ հրապարակախոս, ՍԴՀԿ անդամ Մանուել Ադամեանը (Լոնդոն):
Մանուել Ադամեանը դրվագներ է պատմել պատմական համարվող ՍԴՀԿ 7-րդ Քեոստենճեի համագումարից, հիշեցրել, որ առաջինը Քսան Հերոսներն էին, որ դարձան Ցեղասպանության առաջին գույժերը:
Բանախոսի ելույթից հետո կատարվել են ՍԴՀԿ հեղափոխական երգեր, որով եւ ավարտվել է հանդիսությունը: Այն շարունակվելու է այսօր` հունիսի 15-ին' Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում' «Քսաններ-քաղաքական դասեր» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որին հաջորդելու է ծառատունկը Ծիծեռնակաբերդում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий